Արմեն Ներսիսյան

ՍՀՄ գործադիր տնօրեն

Գլխավոր

Հարգելի այցելու

Ողջունում եմ Ձեզ Սիսիանի համայնքների միության նորաստեղծ ինտերնետային կայքում: Այն իրականություն դարձավ Սիսիանի համայնքների միության նախաձեռնությամբ և Քաունթերփարթ Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ իրականացվող “Համատեղ Զարգացնենք Համայնքը” ծրագրի շնորհիվ:

Կայքը հնարավորություն կտա ինչպես տարածաշրջանի այնպես էլ հանրապետության մյուս համայնքներին հետևել տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցող նորություններին, բարեփոխումներին, ծանոթանալ համայնքների ձեռքբերումներին, առկա խնդիրներին և ապագա ծրագրերին:

Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ համայնքները կարող են քննարկել և բանավիճել  այն թեմաների շուրջ, որոնք համընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում բոլորի համար:

Շտեմարանում դուք կգտնեք անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթերի օրինակելի ձևեր և այլ նյութեր:

Հուսով եմ որ մեր ինտերնետային էջում ներկայացված նյութերը օգտակար կլինեն Ձեզ համար:

 

 

 

 

Արմեն Ներսիսյան

Սիսիան համայնքների միության գործադիր տնօրեն